«Հայերի տաղանդին կարելի է միայն նախանձել». Լեոնիդ Ագուտինը ժամանեց Երեւան (տեսանյութ, ֆոտոռեպորտաժ)

05:08   26 մարտի, 2017

Հայտնի երգիչ եւ երգահան Լեոնիդ Ագուտինը ժամանեց Երեւան:

48-ամյա արտիստը Հայաստան է ժամանել վաղ առավոտյան, սակայն նրա տրամադրությունն, ինչպես միշտ, շատ բարձր էր, հատկապես՝ հաշվի առնելով, որ օդանավակայանում նրան դիմավորում էին լրագրողները: Ժամանելուն պես՝ նա զրուցեց լրագրողների հետ.

«Ուրախ եմ, որ եկել եմ Երևան: Շատ ափսոսում եմ, որ վերջին անգամ շատ վաղուց եմ եղել այստեղ»,-ասաց երաժիշտը՝ հավելելով, որ հայերն ի ծնե օժտված են մեծ տաղանդով.

«Հայերը բնատուր տաղանդ ունեն, որը ես պաշտում եմ: Դուք շատ զգայուն եւ էմոցիոնալ ազգ եք՝ ուժեղ պոտենցիալով, որը կարող եք միշտ արտահայտել երաժշտության մեջ: Դուք ջազային հոգի ունեցող ազգ եք: Հայերի տաղանդին միայն կարելի է նախանձել»,-ասաց Լեոնիդ Ագուտինն ընդգծելով, որ Հայաստանի հետ թեեւ արյունակցական կապեր չունի, բայց երաժշտական կապեր կան անխոս:

Մանրամասները՝ տեսանյութում

Պարույր Սինյավսկի



© NEWS.am STYLE