12-ամյա Հայկ Արսենյանի ելույթը հիացրեց իսպանական «Ձայնի» ժյուրի Դեւիդ Բիսբալին (տեսանյութ)

17:39   25 մարտի, 2017

Հայ մանուկներն իրենց տաղանդով շարունակում են նվաճել աշխարհի տարբեր երկրների «Ձայնը» նախագծերը։ Այս անգամ հերթը Իսպանիայինն է։

Մանկական «Ձայնը» նախագծի շրջանակներում իր ելույթով ժյուրիի անդամներին՝ հատկապես Դեւիդ Բիսբալին, հիացրել է 12-ամյա Հայկ Արսենյանը՝ կատարելով «Talking to the Moon» հայտնի հիթը։

Նրա ելույթի ժամանակ շրջվեց հայտնի երգիչ Դեւիդ Բիսբալը: Այդպիսով, Հայկն այսուհետ ելույթ է ունենալու հենց Բիսբալի թիմում։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տաղանդավոր տղայի կատարումը։



© NEWS.am STYLE