Շակիրայի նոր տեսահոլովակը 1 օրում 5 միլիոնից ավելի դիտում է գրանցել

18:55   25 մարտի, 2017

Youtube-ում տեղի է ունեցել Շակիրայի եւ Փրինս Ռոյսի համատեղ երգի տեսահոլովակի պրեմիերան:  Deja Vu կոչվող հոլովակը մեկ օրում 5 միլիոնից ավելի դիտում է գրանցել:

Տեսահոլովակում 40-ամյա Շակիրան անում է այն, ինչն իր մոտ ամենից լավ է ստացվում՝ պարում է:  Սակայն, ի տարբերություն երգչուհու այլ հիթերի, այս մեկը ոչ թե ռիթմիկ է եւ պարային, այլ զգացմունքային: Արտիստները մեզ են մատուցում մեղմ բաչատա:



© NEWS.am STYLE