Լայն տաբատներ. սեզոնի ամենանորաձեւ միտումը

16:17   26 մարտի, 2017

Դասական ոճը թեեւ երբեք դուրս չի գալիս նորաձեւությունից, սակայն հատկապես այս սեզոն այն կլինի թրենդային, ինչպես երբեւէ: Եվ սա առաջին հերթին վերաբերում է տաբատներին:

Ընդ որում՝ նորաձեւ են ինչպես ամբողջությամբ լայն, այնպես էլ ծնկների հատվածից աստիճանաբար լանացող տարբերակները:

Նման տաբատ ընտրելիս ուշադրություն դարձրեք գոտկատեղին. այն պետք է բարձր լինի:

Նորաձեւ են նաեւ մինչեւ ոտքի կոճը հասնող լայն տաբատները:

Նման տաբատները հիմնականում կարելի է համադրել դասական ոճի վերնազգեստի հետ:

Լուսանկարները՝ Differed.ru-ի



© NEWS.am STYLE