Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները՝ համերգային շրջագայությունից

13:16   26 մարտի, 2017

Լիլիթ Հովհաննիսյանը համերգային շրջագայությամբ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Երգչուհին Facebook-ի իր էջում երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարներով:

«Կրասնոյարսկի մենահամերգի ժամանակ փոքրիկ հրաշքի պես մի բան տեղի ունեցավ, որի մասին անպայման շատ շուտով պատմելու եմ ձեզ»,-լուսանկարներից մեկը մեկնաբանել է նա:

Հիշեցնենք, որ վերջերս Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրեց Արսեն Գրիգորյանի հետ իր համատեղ երգի տեսահոլովակը, որն արդեն ունի 2 միլիոնից ավելի դիտում:



© NEWS.am STYLE