Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպիսին է եղել 12 տարեկանում (ֆոտո)

11:28   26 մարտի, 2017

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպիիսն է եղել 12 տարեկանում: Հայտնի հայուհին Instagram-ում հրապարակել է իր մանկության լուսանկարներից մեկը:

«Ուրախ՝ 12 տարեկանում»,- լուսանկարը մակագրել է Քիմը:

Ի դեպ, հայուհին վերջերս ընկել է հիշողությունների գիրկը: Օրեր առաջ նա կրկին արխիվային լուսանկար էր հրապարակել:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Keeping Up with the Kardashians շոուի նոր եթերաշրջանում մանրամասներ է պատմել Փարիզում կողոպուտի մասին եւ հայտարարել, որ վախենում էր՝ իրեն բռնաբարեն:
«Բերանս ինքնակպչուն ժապավենով փակեցին, ձեռքերս կապեցին ու մահճակալի վրա նետեցին: Կարծում էի՝ ինձ կբռնաբարեն, եւ մտովի պատրաստվում էի դրան: Բայց նրանք դա չարեցին, այլ պարզապես ատրճանակն ինձ վրա ուղղեցին: Վստահ էի, որ կսպանեն ինձ: Հետո նրանք փող պահանջեցին, ես ցույց տվեցի նշանադրության մատանին: Նրանք վերցրեցին այն, ինձ լոգասենյակում փակեցին ու փախուստի դիմեցին»,- քույրերին պատմել է Քիմը:



© NEWS.am STYLE