Ջոնի Դեփն ու Խավիեր Բարդեմը՝ «Կարիբյան ծովի ծովահենների» նոր թրեյլերում

11:36   27 մարտի, 2017

Youtube-ի KinoCheck International ալիքում հրապարակվել է Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales («Կարիբյան ծովի ծովահենները. մեռյալները հեքիաթներ չեն պատմում») ֆիլմի նոր թրեյլերը՝ Ջոնի Դեփի, Խավիեր Բարդեմի (կապիտան Սալազար՝ Դեփի հերոսի հակառակորդը) եւ Օռլանդո Բլումի գլխավոր դերակատարմամբ:

Նոր ֆիլմի սյուժեի համաձայն՝ այս անգամ Ջեքն ու նրա ընկերները գնում են Պոսեյդոնի հզոր եռաժանին որոնելու, որն իրեն տիրողին ծովերի նկատմամբ լիարժեք վերահսկողություն է տալիս: Միայն այդ եռաժանին կարող է օգնել փրկվել Սալազարից եւ նրա համախոհներից:

Հավելենք, որ պրեմիերան կայանալու է մայիսի 25-ին:



© NEWS.am STYLE