Բենեդիքթ Քամբերբեթչն ու Սոֆի Հանթերը երկրորդ անգամ ծնողներ են դարձել

13:51   26 մարտի, 2017

Բենեդիքթ Քամբերբեթչն ու Սոֆի Հանթերը կրկին ծնողներ են դարձել. այս մասին գրում է բրիտանական The Sun պարբերականը: Զույգը որդի է ունեցել, որին անվանել են Հալ՝ Ուիլյամ Շեքսպիրի հերոսներից մեկի պատվին:

Ի դեպ, Բենեդիքթի եւ Սոֆիի որդին մարտի սկզբին է ծնվել, բայց միայն այսօր է այդ լուրը հայտնի դարձել հանրությանը:

Հայտնի զույգը մեծացնում է նաեւ 2-ամյա Քրիստոֆերին:

Անձամբ դերասանները դեռեւս երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն արել:



© NEWS.am STYLE