Բեն Աֆլեքը, Էմբեր Հերդն ու այլ աստղեր՝ «Արդարության լիգայի» առաջին թրեյլերում

13:34   27 մարտի, 2017

Warner Bros. Pictures ընկերության Youtube-ի ալիքում հայտնվել է Justice League («Արդարության լիգա») ֆիլմի առաջին թրեյլերը՝ Բեն Աֆլեքի (Բեթմեն), Էմբեր Հերդի, Գալ Գադոտի, Ջեյսոն Մոմոայի եւ այլ դերասանների մանակցությամբ: 

Թրեյլերը երկու օրվա ընթացքում ավելի քան 10 մլն մարդ է դիտել: Ֆիլմը նկարահանել է Զակ Սնայդերը:

Warner ստուդիայի սուպերունակությունը թրեյլերները հայտնի մեղեդիներով պատրաստել է։ Այս տեսանյութն ուղեկցվում է «Come Together»-ի մեղեդիով, թեկուզ՝ ոչ The Beatles-ի կատարմամբ:
Թրեյլերում կան նաեւ հումորոյին պահեր: Ինչպես եւ սպասվում էր, Warner-ը թույլ է տվել Զակ Սնայդերին մի փոքր մեղմել մռայլությունը, որը ժառանգաբար փոխանցվում է նախորդ ֆիլմերից:


Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսվում է 2017թ. նոյեմբերին:



© NEWS.am STYLE