Շակիրայի նոր հոլովակը ռեկորդներ է սահմանում Youtube-ում. 15 մլն դիտում՝ 2 օրվա ընթացքում

11:02   27 մարտի, 2017

Երկու օր առաջ Youtube-ի PrinceRoyceVEVO ալիքում հրապարակվեց Շակիրայի եւ 27-ամյա երաժիշտ Փրինս Ռոյսի՝ Deja Vu երգի հոլովակը:

Նոր հոլովակը երկու օրվա ընթացքում ավելի քան 15 մլն դիտում է գրանցել:
NEWS.am STYLE-ը վստահ է, որ այն գրեթե նույնքան դիտում կունենա, որքան Շակիրայի եւ երգիչ Մալումի դուետը՝ Chantaje-ը (930 մլն դիտում):

Նոր տեսահոլովակում Շակիրան անում է այն, ինչը նրա մոտ ամենալավն է ստացվում. պարում է՝ դիտողին գերելով նուրբ եւ զգայուն շարժումներով:
Շակիրայի նոր երգը, ի տարբերություն նրա բազմաթիվ կոմպոզիցիաների, ոչ թե ռիթմիկ եւ պարային, այլ ավելի լիրիկական է ստացվել:



© NEWS.am STYLE