Երեք բան, որ տղամարդն ուզում է՝ կինն իմանա

22:19   23 ապրիլի, 2017

1. Տղամարդը շատ է զգում մեր հարգանքի կարիքը։

Նա ուզում է, որ իրեն հավատան։ Դա է ուզում նույնիսկ ամենավստահ տղամարդը։ Երբ նա իր կնոջ կողմից հարգանք է զգում, հավատում է, որ կարող է նվաճել աշխարհը։ Իսկ երբ զգում է, որ կինը չի հավատում իրեն, դա շատ է վիրավորում նրան։ Նույնիսկ եթե ձեր տղամարդը բոլորովին արժանի չէ հարգանքի, զգալով ձեր պատշաճ վերաբերմունքը, նա կձգտի արդարացնել այն։ Իհարկե, խոսքն ադեկվատ տղամարդկանց մասին է։

2. Նա ցանկանում է, որ իր կինը վայելուչ վարքագիծ ունենա մարդկանց շրջապատում եւ անվայելուչ՝ անկողնում։

Ամենաերջանիկ ամուսնություններում տղամարդիկ նախ իրենց սեռական կյանքով են բավարարված։ Երբ նրանք կարիք չունեն որոնել ինչ-որ մեկին իրենց սեռական ֆանտազիաները կյանքի կոչելու համար, քանի որ գիտեն, որ դա հնարավոր է անել իրենց կանանց հետ։

Թույլ մի տվեք, որ ձեր անվստահությունը, ձեր բարդույթներն ու ամաչկոտությունը խանգարեն ձեզ այդ հարցում։ Նա սիրում է ՁԵԶ։ Նա ուզում է ՁԵԶ։

3. Նա ուզում է, որ դուք անկեղծորեն հետաքրքրվեք այն ամենով, ինչը նրան հետաքրքիր է։

Յուրաքանչյուր մարդ ունի իր հետաքրքրությունները, ու դա նորմալ է։ Բայց երջանիկ զույգերը փորձում են ընդհանուր հետաքրքրություններ ձեռք բերել։ Հետաքրքրվեք, թե ինչ է դուր գալիս ձեր տղամարդուն. դա կամրապնդի ձեր հարաբերությունները։

 

Նյութը՝ Creu-ի



© NEWS.am STYLE