Ինչից են տղամարդիկ իսկապես վախենում հարաբերություններում

19:03   23 ապրիլի, 2017

Կանայք ենթադրում են, որ իրենց սիրելիները մարդիկ են, որոնց հետ, ի վերջո, ամուսնանում են: Երբեմն տղամարդիկ սիրահարվում են, բայց, որպես կանոն, նրանք պարզապես որոշ ժամանակ սեքսով են զբաղվում: Տղամարդիկ կարող են ինտիմ հարաբերությունների մեջ լինել այնքան, քանի դեռ կարող են:

Մի խաբեք ինքներդ ձեզ՝ համարելով, թե նա պարտավորությունների հետ խնդիր ունի: Նա պարզապես այնքան սիրահարված չէ, որ հարաբերություններ առաջարկի: Եթե դուք ուժեղ փոխադարձ ձգողություն եք զգում, բայց ձեր միջեւ, միեւնույն է, ոչինչ չի ստացվել, կա հավանականություն, որ նա բավականաչափ հասուն չի եղել՝ մշտական հարաբերություններ հաստատելու համար: Հնարավոր է՝ նրան դավաճանել է նախկին ընկերուհին, եւ նա վախենում է նորից սիրահարվել:

Տղամարդիկ վախենում են իրենց ազատության համար, երբ դուք նրան դարձնում եք ձեր երջանկության միակ պատճառը: Եթե դուք ունեք սեփական հետաքրքրություններ եւ արժանապատվության զգացում, վախենալու բան չկա: Ի վերջո, արկածն ավելի հետաքրքիր է, երբ ինչ-որ հատուկ մեկի հետ է: Տղամարդիկ մահացու վախենում են կանգ առնել ու դադարել հետապնդել ուրիշ աղջիկներին: Նրանք վախենում են իմանալ, որ մարդը, ում հետ նրանք մնալու են, իդեալական չէ:

Ինտիմ հարաբերությունները ծանր աշխատանք են, եւ նրանք վախենում են պահարանում հուսալիորեն փակված կմախքների ի հայտ գալուց: Տղամարդիկ կարող են մշտական հարաբերություններ ցանկանալ, բայց դրա համար ներդնել ջանքերի 5%-ը, այլ ոչ թե 50%-ը կամ ավելի շատ, եւ լուրջ ինչ-որ բան ակնկալել:

Նրանք սպասում են նրան, ով բավականին լավն է իրենց համար, բայց երբեք չեն հանդիպում: Նրանք ցանկանում են դատարկությունը լցնել ինչ-որ կնոջով: Բայց դա տեղի չի ունենում, քանի որ միակ մարդը, որը կարող է լցնել վակուումը, հենց ինքն է:

Տղամարդը, որը կանանց չի հարգում, չի կարող հարգել ամուր հարաբերությունները: Նա մտածում է, որ լավ տղա է, բայց ոչ մի լուրջ բան չի փնտրում: Նա լավն է, քան նրանք, ովքեր լքել են քեզ, բայց դեռ լավ տղա չէ: Նա ոչ հասուն ապուշ է, որը ոչ մի պատկերացում չունի, թե ինչ է անում:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE