«Ինչ երջանկություն է, որ վերջապես հասանք ձեզ». Լեոնիդ Ագուտինի խելահեղ համերգը Երեւանում (ֆոտո, վիդեո)

22:21   26 մարտի, 2017

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայացավ հայտնի երգիչ, երգահան Լեոնիդ Ագուտինի մենահամերգը, որին հնչեցին ինչպես նրա հայտնի հիթերն, այնպես էլ՝ նոր երգեր։

 

«Բարի երեկո, Երեւան»,-հանդիսատեսին ողջունեց երաժիշտը, ապա շարունակեց.

«Այնքան վաղուց չեմ եղել այստեղ: Որքան տարիներ են անցել. հաշվել հնարավոր չէ։ Ինչ երջանկություն է, որ վերջապես հասանք ձեզ։ Դրա համար առաջին հերթին շնորհակալ ենք ձեզ, որ ցանկություն եւ ժամանակ գտաք այսօր մեզ հետ այս դահլիճում լինելու համար»։

Հանդիսատեսը սիրված երգչին ձայնակցում էր նրա բոլոր կատարումների ժամանակ: Թեեւ անվտանգության աշխատակիցները բեմի մոտ հավաքված երիտասարդներին խնդրեցին վերադառնալ իրենց տեղերը, կարճ ժամանակ անց երգիչն ինքը երկրպագուներին հրավիրեց բեմի մոտ՝ խնդրելով նստած չմնալ, այլ պարել:

Հանդիսատեսն, իհարկե, այդպես էլ վարվեց:

Սյունե Առաքելյան

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE