Theodor Bastard-ը եւ այլք՝ երեւանյան Music Drive Festival ռոք փառատոնին

10:12   27 մարտի, 2017

Խելագար օր էր երեկ Երեւանում. ե՛ւ մեր հավաքականի հաղթանակը (կեցցե՛ն Հենրիխը, Արասը եւ բոլոր տղաները), ե՛ւ մարզահամերգային համալիրում Լեոիդ Ագուտինի հրաշալի համերգը, ե՛ւ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում կայացած Music Drive Festival ռոք փառատոնը:

Ռոք փառատոնի երրորդ օրը հիմնականում արտասահմանյան խմբեր էին ելույթ ունենում. Antimatter-ը՝ Անգլիայից, Theodor Bastard՝ գերտաղանդավոր խումբ Ռուսաստանից, Agent Fresco-ն՝ Իսլանդիայից, Anekdoten-ը՝ Շվեդիայից, կուռքային Saturnus-ը՝ Դանիայից:

Սա մեր Vostan Hayots-ն է:

Սա Unaesthetic-ն է:

 

Իսկ սա՝ Antimatter-ը (Անգլիա): Ի դեպ, ավելի ուշ Մայքը երգեց նաեւ The Beautified Project-ի հետ:

Anekdotten

Փառատոնն ավարտեց Agent Fresco-ն՝ Իսլանդիայից:

Մենք բաց թողեցինք կուռքային Saturnus-ի ելույթը, կարող եք հայհոյել մեզ, բայց Հայաստանի հավաքականի խաղը մեզ համար միշտ առաջնային իրադարձություն է եղել, այնպես որ՝ մենք վազեցինք դիտելու, թե Հենրիխն ու Արասն ինչպես են գոլ խփում:

Վերադառնանք ռուսական կոլեկտիվին:

Յանայի ձայնը նվաճեց մեզ:

Շոուի տեսանյութը նոկաուտի ենթարկեց:

Կիթառահար Ֆյոդորն այնպիսի հմտությամբ էր շփվում հանդիսատեսի հետ, ինչը վաղուց չէինք տեսել Հայաստանում:

Եթե չեք տեսել սա, իսկապես շատ բան եք կորցրել կյանքում: 

NEWS.am STYLE-ը հիմա մինչեւ ականջները սիրահարված է «Թեոդոր»-ին:
Միակ խնդրանքը նման ծավալով միջոցառման կազմակերպիչներին. նախագիծը հնարավորինս շուտ պատրաստել՝ առավելագույն գովազդով, որպեսզի նման խմբերը կարողանան լեփ-լեցուն դահլիճներում ելույթ ունենալ:

Պարույր Սինյավսկի
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE