«Նարնջագույն. սեզոնի հիթը» սերիալի աստղեր Սամիրա Ուայլին եւ Լորեն Մորելլին ամուսնացել են

12:35   27 մարտի, 2017

«Նարնջագույն. սեզոնի հիթը» սերիալի աստղեր Սամիրա Ուայլին եւ Լորեն Մորելլին ամուսնացել են:

Ըստ Just Jared-ի՝ սիրահարների հարսանեկան արարողությունը կայացել է երեկ՝ Փալմ Սփրինգսում: Զույգը միմյանց հավատարմության խոստում է տվել ընկերների եւ հարազատների ներկայությամբ:

Աղջիկները ձյունաճերմակ հագուստով են եղել. Սամիրան ուսերը բաց շքեղ զգեստ է ընտրել, իսկ Լորենը նախընտրել է քողով եւ ժանյակներով ավելի համեստ զգեստ:

Հիշեցնենք, որ Սամիրա Ուայլին եւ Լորեն Մորելլին ծանոթացել են «Նարնջագույն. սեզոնի հիթը» սերիալի նկարահանումների ժամանակ: 2014 թվականին զույգը սկսել է հանդիպել, իսկ 2016-ի հոկտեմբերին սիրահարները հայտարարել են նշանադրության մասին:
Սա Լորենի երկրորդ ամուսնությունն է. նա ամուսնացած է եղել տղամարդու հետ, սակայն հանդիպելով Ուայլիին՝ հասկացել է, որ սխալվել է սեռական կողմնորոշման հարցում եւ բաժանվել:



© NEWS.am STYLE