X Factor. Յուրի Ադամյանը լքեց նախագիծը (տեսանյութ)

10:51   27 մարտի, 2017

Հեռուստադիտողը շարունակում է ընտրել հայկական X Factor-ի 4-րդ եթերաշրջանի հաղթողին: Այդ տիտղոսին, սակայն, այլեւս չի հավակնի մրցույթի արցախցի մասնակից Յուրի Ադամյանը:

Անդրեի թիմակիցն այս շաբաթ լքեց նախագիծը: Յուրին վտանգավոր գոտում հայտնվել էր Էրիկի թիմի միակ մասնակից Իննայի հետ: Հեռուստադիտողի որոշմամբ՝ Յուրան լքեց նախագիծը, իսկ որպես վերջին կատարում՝ ներկայացրեց իր համար խորհրդանշական՝ «Արցախ» երգը:

Նախագծում Անդրեն պայքարն այսուհետ կշարունակի 2, իսկ մնացած ժյուրիի անդամները՝ Էրիկը, Գարիկ Պապոյանն ու Շուշանիկ Արեւշատյանը՝ 1-ական մասնակիցների հետ:



© NEWS.am STYLE