Երկվորյակների լույս աշխարհ բերած կինն ապշեցնում է իր կազմվածքով (ֆոտո)

11:44   27 մարտի, 2017

Սինգապուրում բնակվող Սոնա Դավիսոնը ծննդաբերությունից հետո իսկական աստղ է դարձել համացանցում։ Instagram-իր էջում զույգ տղաների մայրը հրապարակում է լուսանկարներ՝ իր 150 հազար բաժանորդներին ապշեցնելով մարմնի անթերի կառուցվածքով։

Սոնյան խոստովանում է, որ կառուցվածքը գեղեցիկ պահելու համար մշտապես առողջ սնունդ է օգտագործել, բայց վերջերս սկսել է նաեւ մարզասրահ հաճախել։

«Երեխաների ծննդից հետո ես հասկացա, որ օրգանիզմի տոնուսը մշտապես բարձր պահելու համար ես պետք է հաճախեմ մարզասրահ։ Օրական 30 րոպե ես հատկացնում եմ դրան»,- մեկնաբանել է նա լուսանկարներից մեկը։



© NEWS.am STYLE