Քիմ Քարդաշյանը մորթե մուշտակով գնացել է Քանյե Ուեսթի հետ ռոմանտիկ ընթրիքի

12:04   27 մարտի, 2017

Էլ ի՞նչ օր՝ առանց Քիմ Քարդաշյանի մասին հիշատակման:

36-ամյա հայուհուն ամուսնու հետ նկատել են Բրենթվուդ քաղաքում, ուր աստղերը գնացել են ընթրելու:

Չգիտես ինչու՝ Քիմը մորթե մուշտակով է եղել:

Քանյեն, ինչպես միշտ, նախընտրել է սեփական ապրանքանիշի կոշիկները կրել: Calabasas Powerphase-ը Yeezy ապրանքանիշի ամենամատչելի հավաքածուն է՝ 200 դոլար:

Զույգը ռեստորան է գնացել 200 հազար դոլար արժողությամբ Maybach-ով:

Քիմն ու Քանյեն շրջապատված են եղել թիկնապահներով. հայտնի է, որ Փարիզում Քիմին կողոպտելուց հետո նրանք հիմա մշտապես աստղերի հետ են լինում:


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ X17Online-ի, AKM-GSI-ի



© NEWS.am STYLE