Քիմ Քարդաշյանը երրորդ երեխան է ցանկանում

13:05   27 մարտի, 2017

Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հերթական սերիայում Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ երրորդ երեխան է ցանկանում ունենալ: Իհարկե, 36-ամյա հայուհին նշել է, որ բժիշկները զգուշացրել են, որ հաջորդ հղիությունը կարող է այնքան էլ անվտանգ չլինել նրա համար:

«Եվս մեկ երեխա եմ ուզում, բայց բժիշկները զգուշացրել են, որ դա մի քիչ վտանգավոր է, քանի որ երկու հղիություններից հետո որոշ խնդիրներ ունեմ»,- նշել է Քիմը:

«Չեմ ուզում, որ անես մի բան, որը քեզ համար վտանգավոր կլինի»,- հայտարարել է Քիմի մայրը՝ Քրիս Ջեները:

Իսկ մինչ շոուն հեռարձակվում էր եթերում, Քիմն ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ընթրում էր Բրենթվուդում:



© NEWS.am STYLE