Հետեւելով Քիմ Քարդաշյանի օրինակին. Սիրուշոն թողարկել է անվանական սթիքերներ

12:45   27 մարտի, 2017

Հետեւելով Քիմ Քարդաշյանի օրինակին՝ Սիրուշոն բջջային հեռախոսների համար սեփական սթիքերներն է թողարկել։

Երգչուհին համագործակցել է աշխարհում հայտնի՝ հայկական PicsArt ֆոտոխմբագրի հետ։ «Sirusho Style» սթիքերներն անվճար հասանելի են հավելվածում։ Դրանք պարունակում են դետալներ՝ Սիրուշոյի ամենահայտնի եւ թրենդային կերպարներից, ինչպես նաեւ՝ ազգային նախշեր ու աքսեսուարներ, որոնք դարձել են երգչուհու այցեքարտը։

Քիմ Քարդաշյանից հետո, փաստորեն, Սիրուշոն երկրորդ հայուհին է, որը «գրավում է» սոցցանցերն իր անվանական սթիքերներով։

Հիշեցնենք, որ Քարդաշյանը թողարկել է Kimoji կոչվող սթիքերներն ու «սմայլիկները»։



© NEWS.am STYLE