Բրեդ Փիթն ուզում է հաշտվել Անջելինա Ջոլիի հետ

14:36   27 մարտի, 2017

Այս զույգի մոտ ամեն ինչ, կարծես, հարթվում է: Վերջերս Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի երկրպագուներն իմացան, որ աստղերը վերջապես միմյանց հետ շփվում են առանց միջնորդների: Մի քանի ամիս 53-ամյա Փիթն ու 42-ամյա Ջոլին «պատերազմում» էին եւ ցեխ շպրտում միմյանց վրա, իսկ հիմա, կարծես, հաշտվել են: Բրեդը նույնիսկ սկսել է հանդիպել նախկին ընկերներին, որոնց հետ գրեթե չէր շփվում Անջելինայի հետ ամուսնական կյանքի ընթացքում։

Դերասանը չի պատրաստվում նոր սիրավեպ սկսել, քանի որ մտադիր է հանուն երեխաների հաշտվել Էնջիի հետ: Ներքին աղբյուրների հաղորդմամբ՝ դերասանն ամեն ինչի պատրաստ է հանուն որդիների եւ դուստրերի:

«Որքան էլ Էնջին ցավ է պատճառել նրան, Բրեդը մտադիր է հարթել իր հարաբերությունները նրա հետ՝ հանուն երեխաների: Նրանց բարեկեցությունն ամենակարեւոր բանն է Բրեդի համար: Նա հասկանում է, որ Էնջիի հետ հարգալից հարաբերությունները լավագույն բանն են, որ կարող է անել երեխաների համար»,- նշել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 19-ին Անջելինա Ջոլին ապահարզանի փաստաթղթեր ներկայացրեց՝ շուրջ երկու տարվա ամուսնությունից եւ գրեթե 12 տարվա հարաբերություններից հետո:

Աղբյուրը՝ ibtimes.co.uk



© NEWS.am STYLE