Ռոբ Քարդաշյանի ընկերուհին կիսամերկ նկար է հրապարակել

16:35   27 մարտի, 2017

Ռոբ Քարդաշյանի ընկերուհին՝ Բլեք Չայնան, Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել: Պարուհին ներկայացել է պարանոցին հսկայական զարդով, կուրծքը ձեռքով ծածկած: Բայց նա, իհարկե, չափազանց սլացիկ կազմվածք ունի. ֆոտոշոփի հոտ է գալիս։

Չայնային լուսանկարել է 2020Photography կեղծանունով լուսանկարիչը:
Նկարը Չայնան հրապարակել է իր եւ Ռոբի դստեր՝ Դրիմ Ռընեի լուսանկարը հրապարակելուց մի քանի ժամ անց:

Հիշեցնենք, որ մարտի սկզբին Ռոբ Քարդաշյանի ընկերուհու՝ Բլեք Չայնայի հարեւանները ոստիկանությանը բողոքել են պարուհուց: Հարեւանները հայտարարել են, որ ներկայում Ռոբից առանձին ապրող Չայնայի տուն կասկածելի անձինք են այցելում:

«Նրա ընկերները, որոնք հանցագործի տեսք ունեն, աղմկոտ երեկույթներ են կազմակերպում, ցատկում են ցանկապատի վրայով եւ արթնացնում հարեւաններին»,- նշել է աղբյուրը:
Հատկանշական է, որ Չայնան Կալաբասասում առանձնատանն ապրում է դստեր՝ Դրիմ Ռընեի հետ, որը հազիվ 4 ամսական է:



© NEWS.am STYLE