«Այսօրվա թատրոնին միայն հանդիսատեսն է պակասում». Եվա Բաղդասարյանը` թատրոնում խաղալու առանձնահատկությունների մասին

16:15   27 մարտի, 2017

Դերասանուհի Եվա Բաղդասարյանին հայ հեռուստադիտողը ճանաչում է «Հրեշտակների դպրոցը», «Եռաչափ սեր» եւ «Փոխնակ մայրը» հեռուստասերիալներից, սակայն քչերին է հայտնի, որ Եվան նաեւ խաղում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Ճիշտ է` դեռ թատրոնում չունեմ այնպիսի մեծ դերեր, որոնց մասին կարող եմ խոսել, բայց ինձ համար բեմում գտնվելը մեծ հաճույք է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով թատրոնի միջազգային օրվան, նշեց դերասանուհին.

«Թատրոնը յուրաքանչյուր դերասանի կոփում է, դարձնում ավելի ազատ շարժումների մեջ»,-համոզված է Եվան, որը դժվարացավ նշել, թե որ ոլորտին է տալիս նախապատվությունը` թատրոնի՞ն, թե՞ կինոյին.

«Չեմ կարող առանձնացնել… թատրոնն ինձ համար իր տեղն ունի, կինոն` իր»:

Դերասանուհին համաձայն չէ այն մտքի հետ, թե մեր օրերում թատրոնը զիջում է իր տեղը.

«Այսքան ժամանակ չեմ նկատել, որ թատրոնն իր տեղը զիջի…Ինձ թվում է` այսօրվա թատրոնին միայն հանդիսատեսն է պակասում»,-նշեց Եվան` հավելելով. «Գործընկերներիս մաղթում եմ, որ նույն ոգով աշխատեն եւ երբեք կանգ չառնեն»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Եվայի Facebook-ի էջից եւ NEWS.am STYLE-ի



© NEWS.am STYLE