Ինչպես 50 տարեկանում 35-ի տեսք ունենալ. բյութի գաղտնիքներ՝ Ջեյ Լոյից

17:47   27 մարտի, 2017

Դժվար է հավատալ, որ Ջենիֆեր Լոպեսը շուտով կդառնա 50 տարեկան։ 47 տարեկանում երգչուհին 30 տարեկանի տեսք ունի եւ, ահա, թե որն է նրա գաղտնիքը։

Աստղը չի ծխում, ալկոհոլ հազվադեպ է օգտագործում եւ վաղուց իր սննդակարգից բացառել է սուրճը։ «Դրանք մեր կնճիռների եւ մաշկի վատ երանգի գլխավոր մեղավորներն են»,-կարծում է Ջեյ Լոն։ 

Նա չի ուտում նաեւ քաղցրավենիք եւ յուղոտ ուտեստներ։ Բոլոր մթերքները պետք է պատրաստված լինեն գոլորշու վրա՝ բրոկոլի, կանաչեղեն, հավի կրծքամիս, բրինձ եւ այլն։

Լոպեսի կյանքում մեծ տեղ ունի նաեւ սպորտը։ Նա համատեղում է յոգան եւ կարդիովարժությունները։ Սրա հետ մեկտեղ՝ երգչուհին վստահ է, որ առանց 10 ժամյա լիարժեք քնի՝ առողջ մարմին եւ մաշկ ունենալ հնարավոր չէ։

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE