Ինչպիսի սեր. Սելենա Գոմեսը զուգընկերոջ՝ The Weeknd-ի համերգին

17:29   27 մարտի, 2017

Սելենա Գոմեսին նկատել են զուգընկերոջ՝ The Weeknd-ի համերգին:

24-ամյա երգչուհին սիրելիին ուղեկցում է Հարավային Ամերիկայում համերգային շրջագայության ընթացքում:

27-ամյա երգիչը Սելենայի հետ եղել է նաեւ Կոլումբիայում:

Ի դեպ, օրերս երգչուհին Լոս Անջելեսում բարեգործական ակցիայի է մասնակցել: Նա այցելել է Լոս Անջելեսի դպրոցներից մեկը՝ անակնկալ մատուցելով աշակերտներին:

Ակցիան նախաձեռնել են աքսեսուրաների հայտնի արտադրող Coach-ն ու Step Up կազմակերպությունը, որն անապահով ընտանիքների աղջիկներին աջակցում է ուսումը շարունակելու հարցում:
Հանդիպման ժամանակ Սելենան զրուցել է դպրոցականների հետ հաջողության եւ ինքնահաստատման թեմաներով, նվերներ է հանձնել եւ լուսանկարվել:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE