46-ամյա Նաոմի Քեմփբելը՝ Sorbet Magazine-ի ֆոտոսեսիայում

18:03   27 մարտի, 2017

46-ամյա Նաոմի Քեմփբելը նկարահանվել է Sorbet Magazine ամսագրի համար, ինչի մասին են վկայում պարբերականի Facebook-ի էջում հայտնված լուսանկարները:

Մոդելը նկարահանվել է Sorbet Magazine-ի գարնանային համարի շապիկի համար:

Նաոմին կեցվածք է ընդունել Burberry-ի վերարկուով եւ Marni ճտքավոր կոշիկներով:

Գեղեցկուհուն նկարել է իսպանացի լուսանկարիչ եւ նրա մտերիմ ընկեր Նիկո Բաստոսան:

Ի դեպ, օրերս մոդելը մասնակցել է նաեւ King Kong Magazine-ի նոր ֆոտոսեսիային, որը լույս է տեսնելու երրորդ անգամ:

Լուսանկարիչ Ջեք Վաթերլոուն Նաոմիին նկարահանել է տարբեր կերպարներով ու հագուստով:
Ֆոտոսեսիան «Մահացու թագուհին» անվանումն է ստացել։



© NEWS.am STYLE