Ոճային կանանց 5 սովորություն

13:03   25 ապրիլի, 2017

1. Երեկոյան ընտրեք, թե վաղն ինչ եք հագնելու։

Ոճային կանայք իսկապես այդպես են անում։ Չէ՞ որ 10 րոպեում՝ տանից դուրս գալուց առաջ եւ խուճապի մեջ, հնարավոր չէ ճիշտ հագուստ ընտրել։

2. Ձեզ բավականաչափ ժամանակ հատկացրեք նախապատրաստվելու համար։

Դա նշանակում է ժամանակին արթնանալ՝ ներկայանալի տեսք ունենալուն նախապատրաստվելու համար (գեղեցիկ սանրվածք, որակյալ դիմահարդարում, ոճային աքսեսուարներ)։

3. Ճիշտ ներքնազգեստ ընտրեք։

Նախ, դա ձեր ինքնավստահության հիմքն է։ Երկրորդ, ներքնազգեստը պետք է համապատասխանի ձեր հագուստին։ Կամ եթե ներքնազգեստը մի փոքր ցուցադրելու խնդիր կա, ապա այն պետք է համապատասխանաբար ընտրված լինի։

4. Ոգեշնչվեք այլ ոճային կանանցով։

Օգտակար է նաեւ ուսումնասիրել հայտնիների ոճը։ Սակայն կարող եք ոգեշնչվել ձեր գործընկերներից, բլոգերներից, ինչու չէ՝ նաեւ Վիկտորիա Բեքհեմից։

5. Համապատասխան հագնվեք։

Ոճային տեսք ունենալ նշանակում է՝ համապատասխանել եղանակին, դրությանը, միջոցառմանը՝ կախված, թե ուր եւ ինչու եք գնում։

 

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE