Հինգ բան, որոնք վկայում են գերլարվածության մասին

19:01   25 ապրիլի, 2017

1. Ձեր մարմինը ցավում է

Մենք ուշադրություն չենք դարձնում մեր մարմնին, քանի դեռ ցավը չի սկսում գոռալ: Սթրեսի բարձր մակարդակի դեպքում մարմինն սկսում է բացասաբար արձագանքել. դուք կարող եք ստամոքսի խնդիրներ, դիարեա, մկանային լարվածություն, կրծքավանդակի ցավեր, սրտխփոց ունենալ: Դուս սկսում եք հաճախակի հիվանդանալ, ի հայտ են գալիս արտրիտ, գլխացավեր: Ամեն անգամ, երբ դուք ձեր մարմնում ցավ եք զգում, ընդունեք դա: Չպետք է անտեսել ախտանշանները: Հետաքրքրվեք դրանցով: Դա ոչ միայն սթրեսի կառավարում է, այլ նպաստում է առողջ լինելուն:

2. Դուք վատ եք քնում

Քնի ցանկացած տատանում՝ երկարտեւ քունը կամ անքնությունը, պետք է լուծվեն: Մեդիտացիան, ֆիզիկական վարժությունները, առողջ դիետան օգնում են լուծել խնդիրը: Բայց, վերջին հաշվով, դուք պետք է գտնեք խնդիրների հիմքը: Հնարավոր է՝ դուք շատ եք անհանգստանում գիշերները, մղձավանջներ եք տեսնում: Մեր ամենօրյա իրադարձությունները շարունակվում են մեր ենթագիտակցության մեջ, եւ արդյունքում մենք տառապում ենք քնի պակասից: Սթրեսն էլ իր հերթին է խոչընդոտում ուղեղի հանգիստ վիճակին: Քնած մարդու մոդելը փոխվում է տարիքի եւ միջավայրի գործոնների հետ,  բայց, երբ դուք գերլարվում եք, դրանից առաջինը տուժում է քունը:

3. Ձեր մարմնի զանգվածը մշտապես փոխվում է

Դուք արդեն կերե՞լ եք կամ մոռացե՞լ եք ուտել: Սթրեսը կարող է դանդաղեցնել մարսողությունը, որի արդյունքում դուք ավելորդ քաշ կհավաքեք: Ախորժակի փոփոխությունը մեր էմոցիոնալ եւ ֆիզիկական վիճակի յուրօրինակ չափիչ է եւ վկայում է նաեւ մեր ընկճվածության մասին: Երբ մենք գերլարվում ենք, բջիջներն անհրաժեշտ քանակությամբ թթվածին չեն ստանում: Սնունդն էներգիա է, որով մենք սնում ենք մարմինը եւ ցուցանիշ է, թե ինչպես ենք կարգավորում իրավիճակը: Մարմինը մեր տեղաշարժման միջոցն է, եւ այն, թե ինչպես ենք վերաբերվում նրա հետ, կապված է էմոցիոնալ խնդիրների դեմ պայքարելու մեր մտավոր ունակության հետ:

4. Դուք չեք կարողանում չմտածել աշխատանքի եւ խնդիրների մասին

Եթե դուք որոշ ժամանակով չեք կարող հետաձգել ձեր աշխատանքը, ֆինանսական ու մյուս հարցերը եւ հանգստանալ, ապա սթրեսը կտիրի ձեր կյանքին: Դուք չեք կարող լուծում գտնել, քանի դեռ չեք հեռացել խնդրից: Չափից դուրս անհանգստությունը կարող է հոգեկան եւ ֆիզիական խնդիրներ առաջացնել: Եթե դուք մշտապես ստուգում եք ձեր հեռախոսը, էլեկտրոնային փոստն ու հաղորդագրությունները, ապա ժամանակն է վերլուծել, թե ինչն է ձեր կյանքում ավելի կարեւոր:

5. Դուք չեք կարողանում տեղում նստել

Տեղում նստել չկարողանալը գերլարվածության վկայություն է: Եթե դուք չեք կարողանում հանգիստ զբոսնել, հանգիստ աշխատել կամ պարզապես ձեր մտքերի հետ լինել, հավանաբար, դուք շատ լարված եք: Եթե տագնապը մշտական է, եւ եթե դուք անգամ գիրք ընթերցելիս չեք կարողանում թուլանալ, ապա ժամանակն է հասկանալ այն, ինչը ձեզ ստիպում է այդ վիճակում գտնվել, ժամանակն է վերջ դնել ձեր անհանգստություններին ու վախերին:

 

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE