Արմինկան խոստովանել է, որ գիրացել է (ֆոտո)

10:33   28 մարտի, 2017

Արմինկան խոստովանել է, որ գիրացել է: Instagram-ի իր էջում երգչուհին նոր լուսանկար է հրապարակել եւ իր հետեւորդներին տեղեկացրել, որ 2 կգ ավելորդ քաշ է հավաքել:

«Երբ առավոտյան կշեռքին կանգնելիս հայտնաբերում ես +2 կգ: Ու հասկանում, որ սա է լինելու առաջիկա օրերիդ ռացիոնը»,-լուսանկարը մեկնաբանել է նա:

Դատելով լուսանկարից, պարզ է դառնում, որ Արմինկան անցել է ցիտրուսային սննդակարգի:

Հավելենք, որ երգչուհին վերջերս գրառում էր կատարել՝ գրելով.

«Երբ ես որևէ բան եմ տեղադրում աստեղ, դա պարզապես ցանկություն է` կիսել ձեզ հետ այդ օրվա կամ պահի իմ զգացողություններն ու տպավորությունները:
Ես երբեք չեմ ակնկալում կարդալ, որ ես գեղեցիկ եմ կամ խելացի: Հավատացեք, ես ինքնաբավ մարդ եմ` իմ բոլոր թերություններով հանդերձ... Պարզապես կարծում էի, որ եթե «հետևում» եք ինձ, ուրեմն ձեզ հետաքրիր է իմ աշխարհը, այլ ոչ թե իմ ոչ այնքան գեղեցիկ արտաքինը, նկարիս անհաջող ռակուրսը, կամ մաշկիս անհարթությունը: Սեր ու խաղաղություն բոլորիդ»:


© NEWS.am STYLE