Վերա Բրեժնեւան մոր եւ երեխաների հետ Դուբայում է (ֆոտո)

13:34   28 մարտի, 2017

Վերա Բրեժնեւան մոր, երեխաների եւ ընկերների հետ Դուբայում է: 35-ամյա երգչուհին Instagram-ում լուսանկարների շարք է հրապարակել ԱՄԷ-ում հանգստից:

Դուբայում երգչուհին հասցրել է լինել IMG Worlds of Adventure ժամանցի այգում եւ զբոսնել Dubai Miracle Garden-ում:
«Սա օազիս չէ անապատում: Սա իսկական հիասքանչ այգի է՝ Dubai Miracle Garden: Ոչ մի տեղ նման բան չեմ տեսել»,- Instagram-ում հրապարակված լուսանկարներից մեկը մակագրել է երգչուհին:

Ավելի վաղ Վերա Բրեժնեւան հայտնվել էր «հարսանեկան» ֆոտոսեսիայում: Երգչուհին Instagram-ում իր իսկ հարսանեկան գործակալության համար արված ֆոտոսեսիայից լուսանկարներ է հրապարակել:

Դրանցում Ռուսաստանի ամենասեքսուալ կինը ներկայացել է հարսանեկան երկու զգեստով՝ ճերմակ եւ նուրբ վարդագույն:



© NEWS.am STYLE