Երգիչ Նիկոլայ Նոսկովը հիվանդանոց է տեղափոխվել

11:13   28 մարտի, 2017

Երգիչ Նիկոլայ Նոսկովը հիվանդանոց է տեղափոխվել: Life.ru-ի փոխանցմամբ՝ նրա վիճակը ծանր է գնահատվում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

«Парк Горького» խմբի նախկին 61-ամյա մեներգչի մոտ կաթված են ախտորոշել:
Moscow Calling եւ «Это здорово» հիթերը կատարողին հոսպիտալացրել են մարտի 27-ի գիշերը, սակայն լրագրողներին այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա:
Ներկայում Նոսկովն ինտենտիվ թերապիայի կուրս է անցնում:


«Արտիստը տեղափոխվել է ծանր վիճակում, մասնագետներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը: Հետազոտության արդյունքներով՝ բժիշկները նրան պատրաստում են պարանոցի հատվածում թրոմբի հեռացման վիրահատության»,- հաղորդել են երգչի ներկայացուցիչները:



© NEWS.am STYLE