Լուսինե Թովմասյանը ներկայացել է խորհրդավոր ֆոտոշարքով

14:15   28 մարտի, 2017

Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է ներկայացրել: Այս անգամ գեղեցկուհի մոդելը համագործակցել է լուսանկարիչ Պարգեւ Այդինյանի հետ:

Լուսինեն երկու լուսանկար է հրապարակել Instagram-ում. դրանցից մեկում մոդել-գեղեցկուհին նուրբ կերպարում է, որն ամբողջացնում է ծաղիկներով հյուսված գլխազարդը, իսկ երկրոդում` Լուսինեն աստղային երկնքի ֆոնին է, ինչը լուսանկարին խորհրդավորություն է հաղորդել:

Մոդելի հետեւորդները մեկնաբանություններով փաստել են, որ Լուսինեն, ինչպես միշտ, փայլում է իր գեղեցկությամբ:



© NEWS.am STYLE