Դակոտա Ջոնսոնը՝ մերկ կնոջ պատկերով մարզաշապիկով՝ Հոլիվուդում

14:05   28 մարտի, 2017

Քնքուշ Դակոտա Ջոնսոնը Արեւմտյան Հոլիվուդում հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում: 27-ամյա դերասանուհին հանրությանը ներկայացել է մերկ կնոջ պատրկերով եւ «Աշխարհն ու փանկ ռոքը» գրառումով սադրիչ մարզաշապիկով:

Ի դեպ, Դակոտան եղել է Gucci բրենդի կոշիկներով:

Զարմանալի չէ, որ Դակոտան հրաշալի տրամադրություն ունի, քանի որ «50 երանգով ավելի մուգ» ֆիլմը, որը թողարկվել է այս տարվա փետրվարին, միջազգային կինովարձույթում ամսական 377 մլն դոլար եկամուտ է բերում:

Ի դեպ, Դակոտան ավելի վաղ հայտնվել էր Glamour magazine-ի շապիկին, որտեղ խոսել էր բաց տեսարաններում նկարահանվելուց հրաժարվելու եւ ապագայի պլանների մասին:
«Այնպես չէ, որ ես բոլորովին ուզում եմ հրաժարվել բաց տեսարաններից, բայց ես էկրանին նաեւ այլ բաներ կարող եմ անել։ Հնարավոր է՝ ես նկարահանվեմ սեքսուալ տեսարաններով ֆիլմերում, իսկ հնարավոր է՝ բոլորովին ուրիշ բան անեմ։ Բայց ես գիտեմ, որ պատրաստ եմ առաջ շարժվել»,- վստահեցրել է դերասանուհին։


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Famefly.net, AKM-GSI



© NEWS.am STYLE