Մայրանալ պատրաստվող Սուսաննա Պետրոսյանի եւ ամուսնու սիրառատ լուսանկարը

16:04   28 մարտի, 2017

«Հայսուպերսթար 1» նախագծի հաղթող Սուսաննա Պետտորսյանն ամռանը պատրաստվում է մայրանալ: Թեեւ երգչուհին այնքան էլ չի սիրում խոսել անձնական կյանքի մասին, այնուամենայնիվ, Instagram-ում հաճախ է հրապարակում իր եւ ամուսնու լուսանկարներից:

Այսօր Սուսաննան նոր լուսանկար է տեղադրել սոցիալական ցանցի իր էջում: Թեեւ այն սեւ ու սպիտակ գույների մեջ է, երիտասարդ ամուսինների երջանիկ տեսքը վառ գույներ է հաղորդում լուսանկարին:

Հիշեցնենք, որ Սուսաննա Պետրոսյանն ու նրա ընտրյալը`մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկ Գեորգի Գասպարյանն, ամուսնացել են 2016 թ-ի օգոստոսին:



© NEWS.am STYLE