Կնկարահանվի «Իսկական դետեկտիվի» երրորդ սեզոնը

16:48   28 մարտի, 2017

NEWS.am STYLE-ը բազմիցս է ձեր ուշադրությանը ներկայացրել «Իսկական դետեկտիվ» սերիալը, որն առաջին սեզոնից հետո՝ Մեթյու ՄաքՔոնահիի եւ Վուդի Հարելսոնի փայլուն դերակատարմամբ, հայտնվեց ամերիկյան ամենաճանաչված սերիալների տասնյակում:

Երկրորդ սեզոնը նույնպիսի հաջողություն չունեցավ, չնայած դրանում նկարահանվեցին նաեւ Քոլին Ֆարելը, Քեյչալ ՄաքԱդամսը եւ Վինս Վոնը:
Այսօր հայտնի է դարձել, որ ցանկանում են նկարահանել նաեւ սերիալի երրորդ սեզոնը:

Ըստ Entertainment Weekly-ի՝ քրեական սերիալի նոր սեզոնում պրոդյուսեր եւ սցենարիստ Նիկ Պիցոլատոյի հետ, հավանաբար, կաշխատի նաեւ Դեւիդ Միլչը («Դեդվուդ», «Նյու Յորքի ոստիկանությունը»):
Տեղեկությունների համաձայն՝ Պիցոլատոն առնվազն առաջին երկու սերիաներն արդեն գրել է:
Հավելենք, որ վերջերս ՄաքՔոնահին հայտարարել էր, որ հետաքրքրված է «Իսկական դետեկտիվ»-ում իր դերի վերադարձով:



© NEWS.am STYLE