Խորը լանջաբացվածք, բաց ուսեր. հարսանեկան նորաձեւության միտումները

17:50   28 մարտի, 2017

Գարունը հարսանիքների թեժ սեզոն է համարվում ոչ պակաս, քան ամառը: Ջերմ արեւ, մեղմ քամի եւ ծաղկած ծառեր. այն ամենն, ինչ պետք է իդեալական հարսանիքի համար: Իհարկե, չմոռանանք ամենակարեւորի՝ հարսանեկան զգեստի մասին: Հենց դրան էլ նվիրված է այս հոդվածը:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է 2017 թվականի ամենաթրենդային հարսանեկան զգեստները՝ թելադրված նորաձեւության աշխարհահռչակ տների կողմից:

V-աձեւ բացվածք

Խորը, V-աձեւ լանջաբացվածքով զգեստները կսազեն հատկապես այն աղջիկներին, որոնք ավելորդ քաշ ունեն: Նման բացվածքով զգեստը վիզուալ առումով ավելի նրբիրան կդարձնի ձեզ:

Երկար փեշ

Երկար փեշ կամ երկար քող. ահա այս տարվա նորաձեւ միտումներից մեկը: Այն անչափ գեղեցիկ է նայվում՝ հատկապես, երբ զարդարված է ժանյակով կամ քարերով:

Բաց ուսեր

Բաց ուսերով զգեստները մի քանի սեզոն առաջ ներխուժեցին նորաձեւություն, եւ դա չէր կարող չանդրադառնալ նաեւ հարսանեկան զգեստների վրա: 

Թիկնոց

Անչափ հետաքրքիր եւ օրիգինալ կդիտվի, եթե հարսանեկան զգեստը համադրեք նուրբ թիկնոցի հետ:

Նուրբ վարդագույն

Վարդագույնն, ընդհարապես, այս  տարվա ամենանորաձեւ գույնն է: Բնական է, որ հարսանեկան նորաձեւության տները չէին կարող հաշվի չառնել դա:

Լուսանկարները՝ Elle.ru-ի



© NEWS.am STYLE