Հինգ նշան, որ իսկապես սիրահարված եք

21:06   26 ապրիլի, 2017

1. Նա կանոնավորապես վշտացնում է ձեզ, բայց դուք շարունակում եք հանդուրժել դա

Այդ մարդը գուցե դեռ չի հասկացել, որ դուք միշտ իրավացի եք: Եվ ամեն անգամ, երբ նա հիմարություն է անում, դուք ուղղակի ուզում եք նրան ասել, որ հիմար է կամ անզգամ: 

Երբեմն դուք նույնիսկ ուզում եք գոռալ այդ մասին: Դուք նույնիսկ ասում եք. «Ոնց եմ ատում քեզ»...

Բայց ժամանակն անցնում է, եւ չնայած անցյալի հիասթափություններին, դուք շարունակում եք միասին լինել: Գուցե նրա համար, որ այլեւս չեք կարող ապրել առանց իրար: 

2. Ձեզ համար մեկ է, թե ինչի մասին կխոսեք

Դուք կարող եք ժամերով շատախոսել աննշան թեմաների շուրջ: Եթե ձեզ չի բարկացնում նրա հետ եղանակի մասին խոսելը, նշանակում է` նա այն մարդն է, ով պետք է ձեզ: 

3. Դուք ձեր կյանքը բարդացրել եք հանուն նրա

Մարդկանց հետ հարաբերությունների մեջ լինելը հեշտ չէ: Երբեմն ձեր միջեւ մեծ տարածություն է լինում: Երբեմն դուք չափազանց զբաղված եք նրա բողոքները լսելու համար: Երբեմն ձեզ թվում է, թե Տիեզերքն ամեն ինչ անում է ձեզ կոտրելու համար: Կամ էլ` որ հրաժարվեք հարաբերություններից: 

Այնուամենայնիվ, դուք պատրաստ չեք որեւէ բան փոխել: Դուք պատրաստ եք սիրելի մարդու հետեւից գնալ նույնիսկ այն դեպքում, եթե նրա հետ ապրելը տասն անգամ ավելի բարդ կլինի, քան առանց նրա: 

Դուք պատրաստ եք աշխատավայրից դուրս գալու թույլտվություն խնդրել, մոռանալ ձեր կարեւոր գործերն ու հանդիպումները, չքնել կարեւոր օրվան նախորդող գիշերը, եւ այդ ամենը` հանուն նրա, որ նրան դիմավորեք օդանավակայանում: Եթե ձեզ նման բան է պատահել, նշանակում է` դուք «ձեր» մարդու կողքին եք: 

4. Դուք պատրաստ եք դեսուդեն վազել նրա հետեւից

Մենք չենք սիրում անել այն, ինչ մեր պլանների մեջ չէր մտնում: Այնուամենայնիվ, այդ կնոջ հետ շոփինգի ենք գնում կամ այդ տղամարդու հետ գնում ենք ձկնորսության: Ուղղակի նրա կողքին լինելու համար: 

Դուք կատարում եք նրա բոլոր խնդրանքները եւ հանձնարարությունները նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք ձեզ լիովին անիմաստ են թվում: 

5. Նրա կողքին դուք չեք ամաչում խոսել ձեր մարմնի գործառույթներից

Մեր մեծամասնությունը իրեն թույլ չի տա գազեր բաց թողնել օտարների ներկայությամբ: Իսկ սիրելի կողքին միշտ կարելի է: 

Կինը կարող է բղավել, որովհետեւ դուք չեք օգտագործել զուգարանի օդափոխիչը: Բայց հետո, միեւնույն է, կսպասի՝ մինչեւ տհաճ հոտն անցնի: Իսկ ձեզ ոչինչ չի լինի դրանից: Իսկ եթե դուք սովորեք նույնիսկ միասին ծիծաղել, նշանակում է` իրոք սիրում եք իրար: Էլ ի՞նչ ամաչել: 

Ի վերջո, դուք հավանաբար ձեզ չեք զրկում զուգարան գնալուց, մինչ նա ցնցուղ է ընդունում:  

 

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE