Կանանց հինգ սխալ տղամարդկանց հետ հարաբերություններում

13:04   26 ապրիլի, 2017

Սխալ №1. Շատ վաղ նրա հետ կիսվել ձեր զգացմունքներով

Տղամարդկանց համար թանկ են իրենց ազատությունն ու անկախությունը։ Դա գաղտնիք չէ։ Ուստի, երբ դուք նրան ասում եք, որ սիրում եք, նա կարող է մտածել, թե դուք կպչուն աղջիկներից եք, ովքեր կախվում են պարանոցից ու ստիպում ամուսնանալ։ Այդ պատճառով էլ պետք չէ շտապեցնել իրադարձությունները։ Պետք չէ նախապես երեւակայել ապագայի մասին։ Այդ երեւակայութունները կարտացոլվեն ձեր վարքագծի վրա, եթե նույնիսկ չասեք նրան այդ մասին։ Մի շտապեք։ Ձեր խոստովանություններով նրան չեք ստիպի ավելի արագ ձեզ սիրահարվել, ամենայն հավանականությամբ, հակառակը կարող է տեղի ունենալ։ Թող ամեն իչ ընթանա իր հունով։

Սխալ №2. Փորձել նրան շատ արագ դրդել հաջորդ քայլին

Նորմալ է հարցնել ձեր հարաբերությունների կարգավիճակի մասին. նա ցանկանո՞ւմ է ավելին, թե՞ դա ուղղակի արկած է։ Բայց հիշեք, եթե դուք սկսեք հարսանիքի մասին խոսել ավելի վաղ, քան գոնե հարաբերություններից մեկ տարի անց, դուք կարող եք կորցնել նրա հետ ապագայի ձեր հնարավորությունները։ Եթե միասին չեք ապրում, պետք չէ մշտապես նրա համար կերակուր պատրաստել ու օգնել տնային հարցերում։ Հարաբերությունների սկզբում գլխավոր սկզբունքը կպչուն չլինելն է։ Ճիշտ է, որ տղամարդկանց մեծամասնությունը վախենում է պարտականություններից, բայց եթե նա չի ցանկանում հիմա, չի նշանակում, թե չի ցանկանա ամենեւին։ Պարզապես նրան ժամանակ տվեք ու մի շտապեցրեք։

Սխալ №3. Շատ հասանելի լինել

Տղամարդիկ սիրում են մարտահրավերը, այլ ոչ թե ամեն ինչ պատրաստի ստանալը։ Պետք չէ մտածել, որ եթե մշտապես նրա կողքին լինեք, ձեզ ավելի արագ կսիրահարվի։ Շարունակեք ապրել նույն կյանքով, որով ապրել եք մինչ նրան հանդիպելը՝ նույն ժամանակը հատկացնելով ձեր ընկերներին ու հոբբիին, ի վերջո, հենց այդպիսին էլ դուք նրան գրավել եք։

Սխալ №4. Չլինել այնպիսին, ինչպիսին կաք

Տղամարդիկ սիրում են ինքնավստահ կանանց՝ սեփական արժանապատվության բարձր զգացումով։ Դժբախտաբար, կինը հաճախ փորձում է կռահել, թե ինչպիսին է տղամարդն ուզում իրեն տեսնել, փորձում է հարմարվել նրան, այնինչ տղամարդիկ միայն ցանկանում են, որ կինը լինի այնպիսին, ինչպիսին կա։

Սխալ №5. Չափից շատ փորձել գայթակղել նրան սեքսուալ առումով

Երբ աղջիկը չափից շատ է ուշադրություն դարձնում, թե արտաքինից որքան գրավիչ է տղամարդու համար, փորձում նրան գայթակղել իր կազմվածքով, բաց հագուստով կամ շպարով, տղամարդը հազիվ թե նրա հետ երկարաժամկետ հարաբերություններ ցանկանա։ Գրավեք նրան ձեր ներքինով, բայց, իհարկե, մի մոռացեք արտաքին տեսքի մասին։

 

Աղբյուրը՝ Cosmo.ru



© NEWS.am STYLE