Հինգ բան, որ տղամարդիկ ցանկանում են հարաբերություններից

23:08   27 ապրիլի, 2017

Տղամարդը ցանկանում է հերոս զգալ իրեն

Տղամարդիկ ցանկանում են լինել կնոջ հերոսը, սուպերմենը։ Նրանք ցանկանում են ձեռքերի վրա տանել կանանց եւ ցույց տալ ամբողջ աշխարհը։ Տղամարդն ակնկալում է, որ կինը վստահում ու հավատում է իրեն եւ իր ուժերին։ Եթե կանայք տղամարդկանց տալիս են իրենց հաղթողի դերում լինելու զգացումը, ուրեմն՝ նրանք էլ կանանց կօգնեն զգալ իրենց ամենահմայիչ եւ գրավիչ կինն աշխարհում։

Ինքնահաստատում

Ցանկացած տղամարդ իր հոգու խորքում դեռահաս տղա է, եւ նա ավելի կայանում եւ հասունանում է միայն կնոջ աջակցության արդյունքում։ Ուստի, կանայք պետք է ընդունեն տղամարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կա՝ չմոռանալով, իհարկե,  աջակցության մասին։

Սիրո դրսեւորում

Շատ կանայք բացահայտ ցույց չեն տալիս իրենց զգացմունքները, քանի որ վախենում են, որ տղամարդիկ կհիասթափվեն նրանցից։ Սակայն տղամարդիկ հարաբերություններում ցանկանում են տեսնել կնոջ զգացումները, սերը։ Տղամարդիկ ձեզ հետ շփվում են, որպեսզի ճանաչեն ձեզ այնպին, ինչպիսին  իրականում դուք կաք:

Շլացուցիչ սեքս

Շլացուցիչ սեքսը պատահում է այն ժամանակ, երդ դուք հարաբերությունների ժամանակ մոռանում եք ձեր գոյության մասին, տրվում եք զգացմունքներին եւ թվում է, որ դուք միայնակ եք այս ամբողջ աշխարհում։ Շլացուցիչ սեքսը պարզապես լավ սեքս չէ, այլ մի երեույթ, որը ստիպում է քեզ աշխատանքի գնալիս երազել դրա մասին, երբ տղամարդը ցանկանում է ամբողջ օրը անկողնում անցկացնել իր սիրելի կնոջ հետ։

Հաղորդակցություն

Առանց դրա ո՛չ հարաբերությունները, ո՛չ էլ սեքսը չի կարող ընթացք ստանալ։ Տղամարդիկ ակնարկներ չեն սիրում։ Նրանք ցանկանում են, որ ամեն ինչ պարզ եւ հասկանելի լինի։ Եթե կինը ցանկանում է, որ տղամարդը լվանա ափսեները, ուրեմն պետք է ուղիղ ասել դրա մասին, բացատրել դրա պատճառը։ Տղամարդիկ իրենց քայլերը կատարում են՝ ըստ իրենց տրամաբանության, իսկ կանայք՝ իրենց զգացմունքների։ Եթե կինը հասկանում է տղամարդու տրամաբանությունը, ուրեմն վերջինս պատրաստ է ընդունել եւ ընկալել կնոջ զգացմունքները։

 

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE