Թոփ 5 գաղափար՝ գարնանային ռոմանտիկ ժամադրությունների համար

14:01   29 մարտի, 2017

Կանցնեն անձրեւները, կանցնեն ընտրությունները…. գարունը կսկսի թելադրել իր պայմանները, եւ սիրահար զույգերը դուրս կգան մայրաքաղաքի փողոցներ: Այսպիսով, ներկայացնում ենք թոփ հինգ գաղափար՝ գարնանային ռոմանտիկ ժամադրությունների համար:


1) Ատրակցիոններ

Առաջին հերթին, դա ուրախ է եւ բազմազան: Գնացեք մեկ վայր, ստացեք՝ զվարճանքի բազմաթիվ տարբերակներ: Հատկապես խորհուրդ ենք տալիս տղաների համար նախատեսված խաղերը. որոշ աղջիկների շատ է դուր գալիս տղամարդկանց հետ մենամարտելը:


2) Փողոցային միջոցառումներ

Գարնան հետ սիրելի քաղաքում բազմաթիվ միջոցառումներ են անցակցվում հենց բաց երկնքի տակ՝ գինու համտես, ֆիլմերի երեկոներ, վարպետության դասեր: Եթե ծանոթ եք աղջկա հետաքրքրություններին, ապա շատ ավելի հեշտ կլինի կողմնորոշվել: Սակայն միջոցառումների մասին իմանալու համար պետք է որոնումներ անցկացնել համացանցում:


3) Այգի

Այս տարբերկը եկեք «դասական» համարենք: Ամենակարեւորը, որ այգին լինի հարմարավետ եւ խնամված, հակառակ դեպքում՝ ժամադրությունը կարող է տապալվել: «Սիրահարների այգին» նման հանդիպումների համար իդեալական տարբերակ է: Պետք է լինեն նստարաններ, սրճարաններ։ Բացի այդ, մի շարք այգիներում անցկացվում են հետաքրքիր միջոցառումներ (սթրիթ արթ ներկայացումներ եւ այլն):


4) Քաղաքից դուրս այցելություններ

Գարնանը Հայաստանում ուղղակի հրաշալի է. Գառնի, Գեղարղ, Սաղմոսավանք, Ենոքավան, Տաթեւ եւ հարյուրավոր այլ վայրեր, որտեղ հնարավոր է այցելել, ընդ որում՝ ցանկացած բյուջեով: Իսկ եթե գումարային առումով խնդիրներ կան, վերցրեք հեծանիվն ու գնացեք ոչ շատ հեռու: Ֆեյսբուքում փնտրելով՝ հնարավոր է տարբեր տարբերակներ գտնել, խմբեր, որոնք անգամ առաջարկում են անվճար կազմակերպել:


5) «Կերակրիր նրան»

Սա քյաբաբի հրավիրելու կոչ չէ, ռեստորան հրավիրելու կոչ է: Տաք եղանակի հետ բացվում են ամառային տաղավարները: Ամենահաճելին երԵկոյան դուրս գալն է: Ձեզ համար, հավանաբար, կարող են մոմեր դնել, եւ ամեն ինչ շատ գեղեցիկ կլինի: Անգամ տաք ծածկոց կտան, եթե մի փոքր սառը լինի: 

Աղբյուրը՝ Ivona, NEWS.am STYLE



© NEWS.am STYLE