ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   29 մարտի, 2017

ԽՈՅԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ ձեր սիրելիից չեք կարող պահանջել այն, ինչ ժամանակին պահանջում էիք հակառակ սեռի այլ ներկայացուցիչներից. լավ է դա, թե վատ, ինքներդ փորձեք հասկանալ:

ՑԼԵՐ

Այսօր առավել, քան երբեւէ կհասկանաք, որ կարոտել եք ձեր հարազատ տան ցանկացած անկյունը: Իսկ եթե դռան մոտ ձեզ դիմավորի սիրելին, դա ավելի հեքիաթային զգացողություն կլինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր կյանքում մի բան տեղի կունենա, որն ամբողջությամբ կփոխի այն: Դեռ երկար կմտածեք այս օրվա մասին, բայց այս շրջանում փորձեք առաջնորդվել միայն բանականությամբ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դժվարությամբ կհասկանաք, թե ինչպես պետք է շփվեք սիրելիի հետ, սակայն որեւէ սկզբունք պետք է մշակեք: Հակառակ դեպքում` անորոշությունը ձեզ կնյարդայնացնի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ամեն ինչ կփորձի ձեր կամքին հակառակ անել: Դե, երբեմն մարդիկ նման ցանկություն են ունենում: Ձեզ մնում է միայն ամեն ինչ հակառակն ասել, որպեսզի նա ձեր ուզածով անի:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր այնքան շատ գործեր կունենաք, որ ժամանակ չի մնամտածելու սեփական դժվարությունների եւ խնդիրների մասին: Չգիտենք` ինչն է ձեզ այդքան զբաղեցնում, բայց դա այդքան էլ վատ չէ...

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր կյանքում մի զանգ կհնչի, որը կազդի ձեր ամբողջ օրվա վրա: Այն, հատկապես, կգրգռի սիրելիի հետաքրքրասիրությունը:

ԿԱՐԻՃՆԵՐ

Դուք շատ բաներ արգելում եք ձեր սիրելիին, մինչդեռ ինքներդ հաճախ եք խախտում ձեր սկզբունքները: Սակայն հիշեք, որ միայն սեփական օրինակով կարող եք դաստիարակել դիմացինին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Մարդ ցանկացած իրավիճակի համար էլ ունի առնվազն երկու ելք: Ձեր խնդրի դեպքում աստղերը, միանգամից, մի քանի ելք են տեսնում: Այնպես որ` մի հուահատվեք ու փորձեք նոր ուղիներ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Թող օրն այսօր ծաղիկներով լի լինի: Սիրելիի հետ գնացեք այգի, դաշտ… ցանկացած տեղ, որտեղ կան ծաղիկներ: Հենց այդպիսի միջավայրում նրան սիրո առաջարկություն արեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այս օրը ձերն է: Նվիրեք այն սիրուն, զվարճանքին, բնությանը… ամեն ինչ ձեր տրամադրության տակ է, մնում է միայն օրը ճիշտ տնօրինել:

ՁԿՆԵՐ         

Այսօր ձեր սիրելիի կարիքը շատ կզգաք` թե հոգեպես, թե ֆիզիկապես: Ամենահեշտ գործողությունն էլ առանց նրա օգնության չեք կարողանա ավարտին հասցնել, այնպես որ` աշխատեք այսօր նրա կողքից հեռու չգնալ: 

Աղբյուրը` Junona.org



© NEWS.am STYLE