Արծվիկը՝ WiwiBloggs-ում «Եվրատեսիլ-2017»-ի լավագույն երգչուհու քվեարկության առաջատար

17:25   28 մարտի, 2017

Հեղինակավոր՝ WiwiBloggs կայքում սկսվել է «Եվրատեսիլ-2017»-ի լավագույն երգչուհու ընտրության քվեարկությունը: Դրանում ներկայացված են մրցույթի բոլոր կին մասնակիցները, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող Արծվիկը: Վերջինս քվեարկության առաջատարն է:

Այս պահի դրությամբ՝ նա ստացել է կայքի այցելուների քվեների 10 տոկոսից ավելին: Նրան հաջորդում է Բելգիայի ներկայացուցիչը, ապա՝ Լեհաստանինը: Արծվիկի օգտին կարող եք քվեարկել ահա այստեղ:

Քվեարկությունը կավարտվի մրցույթը մեկնարկելուն պես՝ մայիսի 9-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծվիկի մասին հոդված էր հրապարակվել հեղինակավոր The Huffington Post-ում. «Նրա տաղանդն ուղղակի աննկարագրելի է։ Ճիշտ ընտրված երգն ու բեմադրությունը նրան իսկապես կարող են հասցնել մրցույթի առաջին հորիզոնական»,-կարծում է պարբերականը։



© NEWS.am STYLE