Armenian Europe Music Awards. ովքե՞ր են տարվա լավագույնները

18:47   28 մարտի, 2017

NEWS.am STYLE-ն արդեն անդրադարձել է, թե հայտնիներից ով՝ ինչ կերպարով էր ներկայացել օրերս Փարիզում կայացած Armenian Europe Music Awards մրցանակաբաշխությանը: Միջոցառման ժամանակ հայ հայտնիները ներկայացել են իրենց լավագույն ելույթներով եւ ստացել մրցանակներ:

Ամենասպասված՝ «Լավագույն երգիչ» եւ «Լավագույն երգչուհի» տիտղոսներին արժանացել են Էրիկն ու Սիրուշոն:

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ մրցանակաբաշխության մյուս անվանակարգերն ու դրանց հաղթողներին.

«Տարվա լավագույն հայ-ֆրանսիական արտիստ»-Ռոզի Արմեն
 
«Լավագույ փոփ-ռոք երգչուհի»-Սոնա
 
«Ֆիլմի լավագույն երգ»-«Կյանք ու կռիվ» (Արթուր Գրիգորյան, Ավետ Բարսեղյան)
 
«Լավագույն երաժշտական նախագիծ»-«Բենեֆիս»
 
«Տարվա լավագույն տեսահոլովակ»– Արամ Mp3 – «Ասա»
 
«Տարվա լիրիկական երգչուհի»– Քրիստինե Պեպելյան
 
«Տարվա լավագույն ալբոմ»–«Արմատ» (Սիրուշո)
 
«Հայ երգի լեգենդ»– Հարութ Փամբուկչյան
 
«Տարվա լավագույն զուգերգ»– Մարտին Մկրտչյան եւ Հռիփսիմե Հակոբյան

Armenian Europe Music Awards-ն առանջին անգամ էր անցկացվում Ֆրանսիայի մայրաքաղաքում: Այն տեղի է ունեցել Փարիզի Զենիթ համալիրում:



© NEWS.am STYLE