Հայ տղաների ինքնաբուխ երգն ու պարը՝ կանգառում (տեսանյութ)

22:10   28 մարտի, 2017

Մետրոյի՝ «Երիտասարդական» կանգառի հարեւանությամբ NEWS.am STYLE-ն այսօր ականատես եղավ մի խումբ երիտասարդների ինքնաբուխ պարին:

Տղաները, որոնք ներկայացան «Սասուն» համույթի անդամներ, երգեցին ազգագրական, հայրենասիրական երգեր, ապա շուրջպար բռնեցին՝ վարակելով կանգառում երթուղայինի սպասող քաղաքացիներին:

«Մենք Հայաստանի քաղաքացիներ ենք, ովքեր սիրում են ազգային երգն ու պարը»,-ասաց երիտասարդներից մեկը:

Մանրամասները՝ NEWS.am STYLE-ի տեսանյութում:



© NEWS.am STYLE