«Եվրատեսիլ-2017». Արծվիկի «մարտահրավերը» հասավ Վրաստան (տեսանյութ)

11:05   29 մարտի, 2017

Շարունակելով իր հայտարարած Celebrate Diversity Challenge-ը՝ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակ Արծվիկն այս անգամ «մարտահրավեր» է նետել մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ Տակո Գաչեչիլաձեին:

«Շարունակում ենք Celebrate Diversity Challenge-ը։ Այս անգամ փորձել եմ կատարել վրացական Moxevis Qalo Tinao երգը, խիստ չդատեք. իսկ հաջորդ մարտահրավերն ուղղված է «Եվրատեսիլ»-ի Վրաստանի ներկայացուցիչ Տակո Գաչեչիլաձեին»,-հրապարակած տեսանյութը մակագրել է Արծվիկը:

Հիշեցնենք, որ հայ երգչուհու նախորդ երկու մարտահրավերներն ուղղված էին Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինային եւ Կիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիգին: Նրանք երկուսն էլ մասնակցել են մրցույթին՝ կատարելով հայկական երգեր:



© NEWS.am STYLE