Ռոբերտ Դաունի կրտսերը՝ «Սարդ մարդու» նոր թրեյլերում

13:33   29 մարտի, 2017

Sony Pictures Entertainment-ի Youtube-ի ալիքում հայտնվել է Spider-Man: Homecoming-ի («Սարդ մարդը. Վերադարձ տուն») նոր թրեյլերը:

Ֆիլմը ներկայացնում է շատերին ծանոթ իսկական ֆրանշիզի պատմությունը, երբ սովորական դպրոցական Փիթեր Փարքերը սարդի խայթոցից հետո յուրահատուկ ունակություններ է ձեռք բերում: Պատանին որոշում է հերոս դառնալ ու օգնել մարդկանց: Սակայն այս ֆիլմում «Սարդ մարդը» միակը չէ, ով օգնության է շտապում վտանգի մեջ գտնվողներին եւ պայքարում  չարի դեմ:

Փիթերի աշխարհում այլ «վրիժառուներ» էլ կան, եւ նորաթուխ հերոսը ստիպված է սովորել գոյակցել նրանց հետ:


Ֆիլմում բացի Թոմ Հոլանդից, նկարահանվել են նաեւ Ռոբերտ Դաունի կրտսերը, Մարիսա Թոմեյը, Դոնալդ Գլովերը եւ այլ աստղեր:



© NEWS.am STYLE