Լեոնարդո դի Կապրիոյի նախկին ընկերուհին երկրորդ երեխային է սպասում

12:32   29 մարտի, 2017

Լեոնարդո դի Կապրիոյի նախկին ընկերուհին՝ Բար Ռաֆայելին, երկրորդ երեխային է սպասում: Իսրայելցի 31-ամյա մոդելն այդ մասին հայտնել է Instagram-ում:

«Ինչ-որ բան է պատրաստվում...»,- գրել է Լեոյի նախկին սիրելին:

Սա Բարի եւ նրա ամուսնու՝ 42-ամյա գործարար Ադի Էզրայի երկրորդ երեխան կլինի:
Անցյալ տարվա օգոստոսին Բարը լույս աշխարհ բերեց դստերը, որին Լիվ կոչեցին:

Բար Ռաֆայելին եւ Ադի Էզրան ծանոթացել են 4 տարի առաջ։ Գործարարին է պատկանում պարենամթերքի ներկրման իսրայելական խոշորագույն ընկերություններից մեկը՝ Neto ME Holdings Ltd-ն։
«Ես միայն օգտակար, առողջ սնունդ եմ ուտում: Ես նաեւ սիրում եմ պիլատեսով զբաղվել, կանոնավոր վազում եմ եւ լրացուցիչ ֆիզիկական ծանրաբեռնվածություն ավելացնում: Գոհ եմ ինձանից. նույնիսկ 15 տարեկանում իմ մարմինն այսքան մարզված չէր, որքան հիմա»,- հարցազրույցներից մեկում խոստովանել է մոդելը:



© NEWS.am STYLE