Քենդալ Ջեները Մայքլ Ջեքսոնի դստեր հետ գնումների է գնացել (ֆոտո)

12:03   29 մարտի, 2017

Քենդալ Ջեներին եւ Մայքլ Ջեքսոնի դստերը՝ Փերիսին, Լոս Անջելեսում նկատել են գնումներ կատարելիս:

Աղջիկները մտերմացել են Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում, եւ այդ ժամանակից ի վեր Քենդալն ու Փերիսը հաճախ են հանդիպում: 

Ռեալիթի շոուի 21-ամյա աստղն ու 18-ամյա Փերիսը ջինսով են եղել եւ սվիտերներով:

Փերիսը ցանկացել է «Թրիլլեր» սկավառակը գնել, բայց հետո փոխել է միտքն ու Beatles-ի ալբոմը գնել:

Քենդալը ոստիկանի գլխարկ է փորձել: 

Իսկ ավելի ուշ՝ քովբոյի լայնեզր գլխարկ:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE