Քիմ Քարդաշյանի 61-ամյա մայրը բաժանվել է 36-ամյա սիրեկանից

10:05   29 մարտի, 2017

Քարդաշյանների ընտանիքից այսօր ուշադրության կենտրոնում են ոչ թե Քիմը կամ նրա քույրերը, այլ ընտանիքի մայրը՝ 61-ամյա Քրիս Ջեները:

RadarOnline-ը (կայք, որին ոչ միշտ է կարելի հավատալ) գրում է, որ Քրիսը որոշել է դադարեցնել հարաբերությունները 36-ամյա Կորի Գեմբլի հետ: Զույգը, ի դեպ, միասին է 2014 թվականի նոյեմբերից:

«Քրիսն ինքն է որոշել դա անել, նա Կորիին ասել է, որ ուզում է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին եւ շոուին: Քրիսը վստահ է, որ իրենց հարաբերություններն իրեն խանգարում են կենտրոնանալ բիզնեսի ուղղությամբ: Նա մտահոգված է Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի վարկանիշի անկմամբ:

Կորին նրա սերը չէր, նա պարզապես ժամանակ էր անցկացնում Բրյուսի հետ ամուսնալուծվելուց հետո»,- նշել է ներքին աղբյուրը:

Մեր կողմից նշենք, որ ներքին աղբյուրը փոքր-ինչ ստել է, քանի որ ներկայում հեռարձակվող շոուի 13-րդ սեզոնն ամենաբարձր վարկանիշն ունի իր գոյության ամբողջ պատմության ընթացքում:

Հավելենք նաեւ, որ շուտով էկրաններին կհայտնվի Հարվի Վայնշթեյնի ընկերության արտադրության բազմասերիանոց մուլտֆիլմը, որի գլխավոր հերոսները կլինեն Քիմը, Քանյեն, Քրիսը, Քլոեն, Քորթնին, Քենդալը եւ Քայլին:



© NEWS.am STYLE