Ալեքսիս Օհանյանի հարսնացուն առանց նրա զվարճանում է արեւադարձային երկրում (ֆոտո)

11:31   29 մարտի, 2017

Մայիսին նա կվերադառնա Մադրիդի թենիսի խաղադաշտ, իսկ հետո կմասնակցի Paris Open-ին: Խոսքը, իհարկե, Սերենա Ուիլյամսի մասին է, որն Ավստրալիայում ծնկի վնասված ստացավ, բայց հաղթեց մրցաշարում:

Իսկ մինչ այդ, Ալեքսիս Օհանյանի հարսնացուն որոշել է արձակուրդն անցկացնել մեկնել արեւադարձային երկրներից մեկում (սակայն չի նշել, թե կոնկրետ որտեղ է), այդ ընթացքում նրա ապագա ամուսինը Լոս Անջելեսում գործերով է զբաղված:

Սերենան լուսանկարները հրապարակել է Snapchat-ում:

35-ամյա թենիսիստուհին մակույկով զբոսնել է:

Ի դեպ, Ալեքսիսն ու Սերենան մտադիր են ամուսնանալ այս տարի ծրագրված բոլոր մրցաշարերին Ուիլյամսի մասնակցությունից անմիջապես հետո:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE